Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ուշադիր հետևում է Քաշմիրի շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնց հետևանքով բռնությունների նոր վտանգ է առաջացել: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է ձերբակալությունների վերաբերյալ ստացվող զեկույցներով:
Միացյալ Նահանգները նաև կոչ է անում հարգել բոլորի իրավունքները և խնդիրները լուծել բանակցությունների միջոցով: Պետքարտուղարության խոսնակը կողմերին հորդորել է պահպանել կայունությունն ու խաղաղությունը շփման գծում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես զսպվածության կոչ է արել կողմերին: