fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կճնշի ՆԱՏՕ-ին, որ վերջինս էլ ճնշի Թուրքիային

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի վրա ճնշում են գործադրելու, որ տնտեսական և դիվանագիտական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ` կապված Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը:

Էսպերը նշել է, որ թեմայի շուրջ քննարկում է ունենալու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկա շաբաթ կայանալիք հանդիպմանը:

Նա անհարկի և իմպուլսիվ է որակել Թուրքիայի ռազմագործողությունները և հայտնել, որ դրանք կարող են հանգեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ամրապնդմանը:

«Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ԻՊ-ի բազմաթիվ գրոհայիններ են ազատ արձակվել: Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով մեր զինվորներին ուղղված ռիսկերը հասել են անընդունելի մակարդակի: Ուստի, մենք իրականացնում ենք ԱՄՆԻ-ի զինվորական անձնակազմը դուրսբերման պլանը»,-ասել է Էսպերը:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ