Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր՝ մարտի 18-ին, բանակցություններ է անցկացնելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում շոշափվելու է նաև Ուկրաինայի նկատմամբ ռուսական գործողությունների թեման։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ Բայդենը նախազգուշացնելու գործընկերոջը, որ եթե Չինաստանը աջակցի Ռուսաստանի ագրեսիային, ապա կկրի պատասխանատվության այդ գործողությունների համար։
Բլինքենն ասել է, որ Չինաստանը չի դատապարտում Ռուսաստանին, ներկայանում է որպես չեզոք կողմ ու թվում է, թե շարժվում է հակառակ ուղղությամբ։
ԱՄՆ պաշտոնյան կոչ է արել բոլոր կողմերին ամեն կերպ ազդել Ռուսաստանի վրա՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համար։