ԱՄՆ-ն մոտ է կորոնավիրուսը հաղթահարելուն․ Բայդեն

Ամենադիտվածներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան բակում երեկ՝ ԱՄՆ անկախության օրը, ընդունել էր շուրջ 1000 հյուրի և խոսել նրանց առաջ։

Այս մասին հայտնում է AP News-ը։

Բայդենը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին, ասել էր, որ ԱՄՆ-ն մոտ է այն հաղթահարելուն, քանի որ բնակչությունը մասշտաբային պատվաստման է ենթարկվում։

ԱՄՆ նախագահը նշել էր սակայն, որ այդ հաղթանակը չի կարելի է համարել կորոնավիրուսի դեմ լիարժեք հաղթանակ։

Ըստ աղբյուրի՝ նախապես ծրագրված է եղել, որ մինչև հուլիսի 4-ը պատվաստված լինեն ամերիկացիների 70 տոկոսը, բայց ԱՄՆ իշխանություններին հաջողվել է գրանցել 67 տոկոս ցուցանիշը։

Ամենաթարմ