ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի կապի նախարարի դեմ Իրանում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում լայնամասշտաբ ինտերնետ ցենզուրայում դերի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պատժամիջոցները, որոնք սահմանվել են նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի-Ջահրոմիի դեմ, արգելափակում է ԱՄՆ իրավասության տակ գտնվող նրա ցանկացած գույք:
«Իրանի առաջնորդները գիտեն, որ ազատ և բաց ինտերնետը բացահայտում է նրանց ոչ լեգիտիմությունը, քանի որ նրանք փորձում են սահմանափակել ինտերնետ հասանելիությունը՝ ցույցերը ենթարկեցնելու համար:
Մենք պատժամիջոցներ ենք սահմանափակում Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի դեմ ինտերնետ հասանելիության, ինչպես նաև մի շարք հայտնի հավելվածների սահմանափակման համար, որոնք օգնում են միլիոնավոր իրանցիների պահպանել միմյանց և արտաքին աշխարհի հետ կապը»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: