fbpx
Աշխարհ

Եթե էսկալացիան շարունակվի, ապա պատասխան միջոցներ կձեռնարկենք ԱՄՆ-ի դեմ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է նոր պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս շարունակի ընթանալ էսկալացիայի ուղով:

«Ամեն ինչ ասվել է ամերիկացիների վերջին ոչ բարեկամական քայլերին մեր արձագանքում: Մենք հայտարարել ենք բոլոր միջոցառումների մասին, որոնք ընդունել ենք և դեռ պատրաստ ենք ընդունել, եթե էսկալացիան շարունակվի»,- ասել է նախարարը:

Լավրովը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան դրական է արձագանքել Վաշինգտոնի առաջարկին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վերաբերյալ և այժմ ուսումնասիրում է այդ հավանականությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

Նշենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել են ԱՄՆ նախագահի հարցազրույցից հետո, որի ժամանակ վերջինս իր ռուս պաշտոնակցին «մարդասպան» էր անվանել՝ նշելով, որ «պատասխան է տալու» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար: Այնուհետև Պուտինի հետ հանդիպելու ցանկություն հայտնելուց ժամեր անց Բայդենը հրամանագիր է ստորագրել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ