fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն շահույթ չի հետապնդում Սիրիայի նավթահորերից․ Հոֆման

ԱՄՆ-ը շահույթ չի ստանում Սիրիայի հյուսիս-արևելքի նավթահորերից։ Ամբողջ շահույթը գնում է «Սիրիայի դեմոկրատական ուժերին»: Այս մասին, ինչպես փոխանցում է DW-ն, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը։

Հոկտեմբերի վերջին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը տեղեկացրել էր Սիրիայում ամերիկյան զինծառայողներին նոր դիրքեր դուրս բերելու որոշման մասին, ինչը պայմանավորված էր նավթահորերի անվտանգությամբ։ Նախարարն այդ քայլը բացատրել է նրանով, որ իրենք նպատակ են հետապնդում բացառել դրանց հասանելիությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար, որի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է Սիրիայում ԱՄՆ զինծառայողների հատուկ գործողության ընթացքում։

Նավթահանքերի հասանելիությունը փակ կլինի նաև սիրիական կառավարական ուժերի, ինչպես նաև երկրում առկա ռուսաստանյան ուժերի համար, ընդգծել է Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլին։ Բայց առաքելության հիմնական նպատակը ԻՊ գրոհայինների վերահսկողությունը նավթահորերի հանդեպ թույլ չտալն է, ավելացրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ