ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա առաջարկը՝ ուղղված Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, արագ արձագանք ստացավ, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, ողջունվեց Երևանից հնչած հայտարարությունը։
ԱՄՆ-ն կրկին իր անհանգստությունը հայտնեց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակի լարման առթիվ, այդ թվում՝ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների ձերբակալումը։
ԱՄՆ-ն նաև կոչ արեց Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին ու ձերբակալված անձանց՝ ըստ իր ստանձնած միջազգային պարտավորությունների։
Միացյալ Նահանգները նաև կոչ արեց Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանին, վերադառնալ ու զբաղեցնել մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքերն ու չտեղաշարժվել սահմանի ոչ գծանշված տարածքներում ու ողջունեց սրան միտված հայտարարությունները։
ԱՄՆ-ն նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել՝ խաղաղ բանակցություններով սահմանազատման գործընթացին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարությանն արձագանքել էին նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան։

