ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հեռանում է Սպիտակ տնից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա հրապարակման` Սանդերսը կհեռանա հունիսի վերջին և պետք է առաջադրվի Արկանզասի նահանգապետի ընտրություններում:
«3․5 տարի այս պաշտոնը զբաղեցնելուց հետո մեր հրաշալի Սառա Հակաբի Սանդերսն ամսվա վերջին կլքի Սպիտակ տունը և կվերադառնա հայրենիք՝ հրաշալի Արկանզաս»:
After 3 1/2 years, our wonderful Sarah Huckabee Sanders will be leaving the White House at the end of the month and going home to the Great State of Arkansas….
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 13, 2019
Սանդերսն արձագանքել է՝ ասելով, որ սա լավագույն աշխատանքն էր, որով միշտ կհպարտանա:

