fbpx
Աշխարհ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է արտահայտվել G7-ին ՌԴ-ի մասնակցությանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն բանաձև է ընդունել, որում դեմ է արտահայտվել Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ՝ 71-ը: Այն ԱՄՆ-ում օրենքի ուժ չունի և հանձնարարական բնույթ է կրում գործադիր իշխանության համար:

Բանաձևում նշված է, որ Ռուսաստանը չպետք է վերադառնա G7 այնքան ժամանակ, քանի դեռ չի հարգում հարևանների տարածքային ամբողջականությունը և չի պահպանում ժողովրդավարական հասարակության ստանդարտները:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել է Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Նրա կարծիքով՝ միջազգային հարցեր կան, որ ՌԴ-ի հետ քննարկելու իմաստ ունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ