Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանին թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել:
«Ինձ թվում է Ռուսաստանին անհրաժեշտ կլինեն թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նրանց համար հիմա դժվար է Մոսկվայում: Մենք նրանց կօգնենք»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփը նաև հայտնել է, որ իրենք կօգնեն մյուս երկրներին, որոնք օդափոխության սարքեր կարիք ունեն, քանի որ իրենք այդ բժշկական տեխնիկայի մեծ պաշար ունեն: