Երեկ Անկարայում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, փոխանցել է Ermenihaber-ը։
Նշվում է, որ մեկնարկել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի գործարկումը:
Հանդիպմանը քննարկվել է 2 երկրների ընդհանուր շահերն ընդգրկող հարցերի շրջանակ՝ ներառյալ տնտեսական և պաշտպանական ոլորտում համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Ըստ աղբյուրի՝ խոսվել է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման մասին: Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ն գոհունակությամբ է ընդունում Ուկրաինայի հարցում դիվանագիտական լուծում գտնելու համար Թուրքիայի գործադրած ջանքերը: