Աշխարհ

ԱՄՆ-ն պնդում է, որ նախագահ Մադուրոն պետք է լքի երկիրը. Պոմպեո

CNN-ի հետ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը:

Հարցերից մեկին, թե այս պահին ինչ ուղերձ կհղի Մադուրոյին, Պոմպեոն պատասխանել է. «Ինքնաթիռ վերցրեք»։

«Նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ժողովրդավարությանն ու ազատությանը, պետք է լավ պատրաստվեն՝ դառնալու անցումային գործընթացի մաս և սկսելու փոխգործակել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,-ասել է Պոմպեոն՝ նշելով, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություն ունեն, որ ապրիլի 30-ի առավոտյան Մադուրոն պատրաստվում էր փախչել Կուբա, սակայն նրա միտքը փոխել է Ռուսաստանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Վենեսուելայի ժողովրդին և նրա ազատությանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ