ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը տեսանյութ է տեղադրել Twitter-ի իր էջում, որին կից նաև գրառում է կատարել։
«Այսօր մենք հանդիսավորությամբ հիշում ենք 105 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 մլն անմեղ հոգիներին», – գրել է Քրուզը։
Նա նշել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանությունը հիշատակող ու ընդունող բանաձևի անցկացման նպատակով գործադրած ջանքերի համար։
Today we solemnly remember the 1.5 million innocent souls lost in the #ArmenianGenocide 105 years ago. I was proud to lead efforts in the Senate to pass a bipartisan resolution to commemorate and acknowledge the fact of this genocide. pic.twitter.com/aVc7Vi7Gzz
— Senator Ted Cruz (@SenTedCruz) April 24, 2020