ԱՄՆ Սենատը մերժեց արտակարգ դրության ռեժիմի մասին Թրամփի հրամանը

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որը չեղարկում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։

59 սենտորներն ընդդեմ 41-ի քվեարկել են, որպեսզի չեղարկեն երկրի սահմանին արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին Թրամփի հրամանը։ Մինչ այդ, փաստաթուղթն ընդունել էր նաև Ներկայացուցիչների պալատը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Թրամփի ստորագրմանը։ ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան էջում արդեն հայտարարել է, որ վետո կդնի բանաձևի վրա։

Կոնգրեսը կարող է հաղթահարել վետոն, եթե յուրաքանչյուր պալատում հավաքի ձայների 2/3-ը։

Թրամփի սահմանած արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս նրան սահմանային պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար:

 

Ամենաթարմ