fbpx
Աշխարհ

ԱՄՆ Սենատը մերժել է Ուկրաինային և Իսրայելին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկկուսակցական գործարքը

senat usa

ԱՄՆ Սենատը 49 կողմ, 50 դեմ ձայներով մերժել է Ազգային անվտանգության կարիքների 118 մլրդ դոլարի ֆինանսավորման երկկուսակցական գործարքը՝ հաղորդել է NBC News հեռուստաալիքը: Օրինագիծը նախատեսում էր օգնություն ցուցաբերել Ուկրաինային և ուժեղացնել Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի պաշտպանությունը:

Նշվում է, որ հանրապետականները դեմ են արտահայտվել օրինագծին՝ պնդելով, որ այն բավարար միջոցներ չի պարունակում ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդման համար: Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Փեթի Մյուրեյը նշել է, որ սրանով ԱՄՆ-ն իր դաշնակիցների համար անվստահելի գործընկեր կարող է դառնալ:

Գործարքը մշակվել էր Սենատում՝ Սպիտակ տան հետ համատեղ։ Փաստաթուղթը ենթադրում է 20,23 մլրդ դոլարի հատկացում սահմանի պաշտպանության համար, 60,06 մլրդ դոլարի օգնություն Ուկրաինային, 14,1 մլրդ դոլարի օգնություն Իսրայելին և 4,83 մլրդ դոլարի օգնություն Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ