Ամերիկան ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ այսօր ժամանելով Կիև։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգնության նոր փաթեթը ներառում է զենք-զինամթերք և ռազմական տեխնիկա։
Սա Օսթինի չորրորդ այցն է Ուկրաինա, այն տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։
«Ուկրաինայի հարցում միանշանակ աջակցություն կա թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական թեկնածուների ճամբարներում», – ասել է Օսթինը։
Առայժմ, սակայն, Վաշինգտոնը հավանություն չի տվել Կիևին հուզող ամենակարևոր հարցով՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու խնդրանքին։