ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնում է օգնության նոր փաթեթ:
Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պաշտպանական օգնության զգալի փաթեթի մասին՝ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողություններին աջակցելու համար»,- ասել է Քիրբին ճեպազրույցում։
Նա ասաց, որ 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է անհրաժեշտ՝ Ուկրաինայի անվտանգության կարևոր կարիքները բավարարելու համար: