ԱՄՆ-ում մոտ 40 մեքենա բախվել են իրար․ կան զոհեր ու 10-նյակ վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ վթարի տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արևելքում գտնվող մայրուղիներից մեկի վրա․ միմյանց են բախվել մոտ 40 մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ։

Ըստ աղբյուրի՝ նման զանգվածային վթարի պատճառ են դարձել առատ տեղումներն ու խիստ ցածր տեսանելիությունը։

AP-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա առնվազն 3 զոհ և տասնյակ վիրավորներ։

Այս պահին փրկարարները աշխատում են տեղում, որոնց աշխատանքը բարդացնում են բռնկված հրդեհները։

Ամենաթարմ