Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 29-ին, Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հավաքականի հետ։
Սա երկրորդ և վերջին ընկերական հանդիպումն է մեր ընտրանու՝ Ազգելի լիգայի մրցաշարից առաջ։
Դեռևս 22 տարի առաջ Օսլոյում Հայաստանի հավաքականը մրցել է Նորվեգիայի հետ ու մեր հավաքականի այն ժամանակվա դարպասապահ Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ կարողացել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական էջից։
Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:00-ին։ Խաղը կարող եք դիտել «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում։