ԱՄՆ-ում առաջարկել են Մոնտանա նահանգը 1 տրիլիոն դոլարով վաճառել Կանադային` ԱՄՆ-ի պետական պարտքը նվազեցնելու համար: Այդ մասին գրում է New York Post-ը:
«Մենք շատ պարտք ունենք, իսկ Մոնտանայից օգուտ չկա: Նրանց ընդամենն ասեք, որ այդտեղ կան կուղբեր և դրանց պես ինչ-որ բաներ»,- գրված է նախաձեռնող քաղաքացի Յանա Համոնդի միջնորդագրի մեջ:
Ներկայում փաստաթուղթը ստորագրվել է ավելի քան 12 հազար մարդու կողմից: Ըստ հրապարակման՝ պետական մարմիններն արդեն մտահոգված են առաջարկով և սկսել են աշխատել Մոնտանայի վաճառքի արգելքի մասին օրինագծի մշակման ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ 22,01 տրիլիոն դոլարի: