fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութը մինչև տարեվերջ կարող է չստեղծվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ամերիկացի մանսագետները հույս ունեն, որ կորոնավիրուսի պատվաստանյութը մինչև տարեվերջ կստեղծեն, սակայն լիարժեք վստահություն էլ չունեն, որ կկարողանան դա անել:

Թրամփը նշել է, որ ինքը ոչ մի բանում համոզված լինել չի կարող, բայց հայտնել է, որ հիանալի շանսեր կան այս գործում հաջողության հասնելու համար:

Թրամփը հայտնել է, որ ամեն օր տեղեկատվություն է ստանում այն մասին, թե ինչպես է ընթանում պատվաստանյութի ստեղծվումը, այդ թվում` դեղամիջոցների արտադրող Johnson & Johnson-ից: «Նրանց գործերը շատ լավ են»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Այս մասին հայտնում է ABC-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ