ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ամերիկայի առևտրային ցանցերի զեկավարների հետ: Հեռախոսազրույցից հետո երկրի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ կորոնավիրուսի համաճարակի բռնկման և տարածման ֆոնին դեղերի դեֆիցիտ չի ունենա:
«Բոլոր ղեկավարները սերտորեն համագործակցում են դաշնային կառավարության, Սենատի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պարենային ապրանքների և առաջին անհրաժեշտության ապրանքների մշտական առկայությունն ապահովելու համար:
Նախարարն հայտնել է, որ մթերքներ և այլ ապրանքներ նախօրոք գնելու որևէ անհրաժեշտություն նույնպես չկա:
Հիշեցնենք, որ Թրամփը համազգային արտակարգ դրություն է հայտարարել մարտի 13-ին: Դա թույլ կտա հեշտացնել վիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային բյուջեից քաղաքային և նահանգային իշխանություններին միջոցներ հատկացնելու գործընթացը:
Այս մասին հայտնել է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։