ԱՄՆ-ում հերքում են գլխավոր դատախազի հրաժարականի մասին լուրերը

Դրանք պարզապես լուրեր են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարության խոսնակ Քերի Քյուփեքը անդրադառնալով նրան, թե ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը մտադիր է հրաժարական տալ:

Ավելի վաղ Washington Post-ը տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Բարը դիտարկում է պաշտոնաթողման հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-յան գրառումների պատճառով, հայտնում է: Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը Թրամփի այն թվիթների մասին է, որոնք վերաբերում են ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննություններին:

«Գլխավոր դատախազը չի նախատեսում հրաժարական տալ»,-գրել է Քյուփեքը Twitter-ում:

Անցյալ շաբաթ Բարն ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թրամփն արդարադատության նախարարության մասին իր թվիթերով խանգարում է իրեն աշխատել: Երեքշաբթի օրը Թրամփը խոստովանել էր, որ Twitter-ում իր հրապարակումներն իսկապես կարող են բարդացնել գլխավոր դատախազի աշխատանքը: Ամերիկացի առաջնորդը նշել էր, որ լիովին վստահում է Բարին՝ սակայն շարունակելով առաջ տանել իր դիրքորոշումը նախագահի՝ քննվող քրեական գործերին միջամտելու իրավասության վերաբերյալ:

Ամենաթարմ