ԱՄՆ-ում Իրանի հետ պատերազմի դեմ ցույցեր են տեղի ունեցել

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ում Իրանի հետ պատերազմի դեմ ցույցեր են տեղի ունեցել

ԱՄՆ-ում Իրանի հետ պատերազմի դեմ հարյուրավոր խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացվել։ Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:

MoveOn.org լիբերալ քաղաքացիական խմբի կողմից կազմակերպված «Ո՛չ Իրանի հետ պատերազմին» կարգախոսով հանրահավաքների մասնակիցները դեմ են ավիահարված հասնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

«Թրամփի ոչ կշռադատված գործողությունները սպառնալիքի տակ են դրել անթիվ ամերիկացի զինվորականների, իրաքցիների, իրանցիների և այլ բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքեր: Միլիոնավոր մարդիկ մազից են կախված: Մենք դասեր ենք քաղել Իրաքից, Աֆղանստանից, Եմենից և անվերջանալի համաշխարհային պատերազմից»,-նշվում է հայտարարության մեջ:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան գրություններ՝ «Թրամփ, դա քո մեղքն է», «Բավական է զոհել անմեղ մարդկանց կյանքը հանուն վերընտրման քարոզարշավի»:

Ցույցեր են անցկացվել Նյու Յորքից մինչև Չիկագո, Ատլանտայից մինչև Լոս Անջելես:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ