fbpx
Հասարակություն

Արևելյան Բեռլինի շինություններում գտնվող մարդիկ նաև պատուհանից ցած նետվելով էին փախչում կոմունիզմից

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ձախ նկարում պատկերված պատուհանից նետվող երեխան Մայքլ Ֆինդերն է, որի հայրը, գտնվելով Արևելյան Բեռլինի տարածքում, նետում է Արևմտյան Բեռլինի փողոցում տեղակայված հրշեջների ցանցի մեջ:

Կոմունիստների կողմից Բեռլինյան պատի կառուցման ժամանակ որոշ դեպքերում Արևմտյան և Արևելյան Գերմանիայի միջև սահմանը անցնում էր բնակելի շինությունների միջով: Սովորական փողոցը կարող էր համարվել Արևմտյան Բեռլինի տարածք, իսկ նրա վրա տեղակայված շինությունը՝ Արևելյան Բեռլինի տարածք: Այսպես, Արևելյան Բեռլինի շինություններում գտնվող մարդիկ շատ դեպքերում պատուհանից ցած նետվելով էին փախչում կոմունիզմից:

Աջ նկարում էլ արդեն հայր Ֆինդերն է նետվում դեպի հրշեջների ցանցը:

Սառը պատերազմի ժամանակաշրջան՝ կոմունիստական մարդակեր համակարգի կողմից խեղված մարդկային ճակատագրեր»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2741899385859318

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ