Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան շրջանները պատել են հուժկու փոթորիկներն ու տեղատարափ անձրևները։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ անձրևների հետևանքով առաջացել են հեղեղումներ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ ՃՏՊ-ների։ Փոթորիկն էլ իր հերթին վնասներ է հասցրել տարբեր ենթակառուցվածքների։
Նյու Յորքում էլ արդեն իսկ հայտարարվել է արտակարգ դրություն, քանի որ որոշ հատվածներում աղետալի իրավիճակ է։