ԱՄՆ-ում պտտահողմը գրոհել է ծերանոցի շենքը․ կան զոհեր ու վիրավորներ

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ պտտահողմը հարված է ծերանոցին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Այս մասին տեղեկանում ենք NBC-ից։

Նշվում է, որ պտտահողմը պոկել է տանիքի մի մասն ու փլուզել շենքի մի թևը։ Արդյունքում՝ առնվազն 2 անձ զոհվել է, իսկ 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ըստ աղբյուրի՝ այս պահին տեղում աշխատում են փրկարարները։

Փլատակների տակ կարող են լինել ևս 20 անձ։

Նշվում է նաև, որ 5 մարդ սեփական ուժերով է դուրս եկել շենքից, սակայն նրանց մասին տեղեկություններ չկան։

Ամենաթարմ