պտտահողմ
Ուժգին փոթորիկները ավերածություններ են պատճառել Չիկագոյի շրջանում և Ինդիանայում
Չիկագոյի շրջանում և Ինդիանայում ուժգին փոթորիկները պտտահողմերի և փոթորկալից քամիների պատճառ են դարձել՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ։
ԱՄՆ Օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է Իլինոյսում հնարավոր վտանգավոր փոթորիկների մասին
ԱՄՆ Օդերևութաբանական ծառայությունը Իլինոյսի արևմտյան-կենտրոնական հատվածում հայտարարել է փոթորիկների վտանգի մասին՝ նախազգուշացնելով կարկուտի և պտտահողմերի մասին։
Հուբեյում պտտահողմերի հետևանքով լուրջ վնասներ են գրանցվել
Չինաստանի Հուբեյ նահանգում մոլեգնած պտտահողմերը հանգեցրել են լայնածավալ ավերածությունների՝ ստիպելով իշխանություններին անցնել արտակարգ դրության։
Միջին Արևմուտքում փոթորիկներն ու պտտահողմերը հազարավոր մարդկանց զրկել են հոսանքից
Կանզասում և Վիսկոնսինում գրանցված պտտահողմերն ու ուժգին փոթորիկները հանգեցրել են էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների և արտակարգ իրավիճակների։
ԱՄՆ-ում ավերիչ պտտահողմեր են․ զոհերի թիվը հասնում է 100-ի
Ամերիկայի Միացյալ Նահանգներում պտտահողմերը շարունակում են աղետալի իրավիճակ ստեղծել երկրի մի քանի նահանգներում։ Այս մասին հայտնում է CBS-ն։ Նշվում է, որ 241 կմ/ժ արագությամբ սլացող պտտահողմերը ավերիչ հարվածներ են հասցրել Միսսուրի, Արկանզաս, Իլինոյս և Թեննեսի նահանգներում։ Ըստ աղբյուրի՝ աղետի հետևանքով գրանցվել են բազմաթիվ ավերածություններ ու էլեկտրաէներգիայի խափանումներ։ Պտտահողմերն արդեն պատճառ են հանդիսացել շուրջ 100 մարդու…
ԱՄՆ-ում պտտահողմը գրոհել է ծերանոցի շենքը․ կան զոհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ պտտահողմը հարված է ծերանոցին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին տեղեկանում ենք NBC-ից։ Նշվում է, որ պտտահողմը պոկել է տանիքի մի մասն ու փլուզել շենքի մի թևը։ Արդյունքում՝ առնվազն 2 անձ զոհվել է, իսկ 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ըստ աղբյուրի՝ այս…
Պտտահողմեր Փենսիլվանիայում․ կան տուժածներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգին երկու պտտահողմ է պատուհասել։ Այս մասին տեղեկանում ենք տեղական պարբերականներից։ Նշվում է, որ դրա հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Պտտահողմը ավերել է որոշ շենքեր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Չինաստանում պտտահողմի պատճառով 6 մարդ է մահացել
Չինաստանի հարավում գտնվող Կայուան քաղաքում ուժգին պտտահողմը 6 մարդու մահվան պատառ է դարձել: 190 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հսկայական պտտահողմը օդ է հանել աղբ, փայտանյութ, պայուսակներ: Տորնադոն իր հետևից նաև ավերածություններ է թողել․ կոտրել ապակիներ, պոկել տանիքներ: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ քամու արագությունը հասել է 83 կմ/ժ-ի
ԱՄՆ-ում պտտահողմից շենքեր են փլուզվել
ԱՄՆ Օկլահոմա նահանգում պտտահողմի հետևանքով զոհվել է 2 մարդ, կա մի քանի տասնյակ տուժած: Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները: Զոհված անձինք դեպքի պահին գտնվել են հյուրանոցում, որը տարերային աղետի հարվածից փլվել է: Հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ-ում պտտահողմ է եղել․ կան զոհեր
ԱՄՆ Միսսուրի նահանգով հզոր պտտահողմ է անցել։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Դրա հետևանքով Golden City թաղամասում 3 մարդ է զոհվել, ևս մի քանի մարդ տուժել է: Նշվում է, որ պտտահողմին զուգահեռ նահանգում անձրևներ են և կարկուտ: Պտտահողմը սպառնում է նաև Օկլահոմա և Այովա նահանգներով: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում մոտ…
ԱՄՆ-ում պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել
ԱՄՆ-ի հարավային նահանգներին հարվածած պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Պտտահողմից առավել տուժել են Տեխաս, Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգները։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ է տուժել, նրանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Եվս 19-ը վիրավորվել են Միսսիսիպիում։ Միայն Տեխասում չեղարկվել և հետաձգել է մոտ 2000…
ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվն աճել է
ԱՄՆ-ի Ալաբամա և Ջորջիա նահանգներին պատուհասած պտտահողմի զոհերի թիվը հասել է 23-ի: Այս մասին հաղորդել է CNN-ը: Զոհերը հիմնականում Ալաբամա նահանգի Լի շրջանից են: Նրանց թվում կան երեխաներ: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին: Մի քանի տասնյակ մարդ դիմել է բուժօգնության։ Պտտահողմերը բազմաթիվ տներ են ավերել, ծառեր տապալել: Փրկարարական գործողությունները շարունակվում են: Տեղի իշխանությունների…
ԱՄՆ-ում պտտահողմի զոհ է դարձել 14 մարդ
Ամերիկյան Ալաբամա նահանգի Լի շրջանին պատուհասած երկու պտտահողմերի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի WSFA հեռուստաալիքը։ Բուժօգնության է դիմել շուրջ 40 տուժած։ Ականատեսների խոսքով՝ զոհերի թվում կա 8-ամյա երեխա։ Շրջանի շերիֆ Ջեյ Ջոնսի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ և ծանր վիրավորներ։ Բնության տարերքից առավելապես…
Կուբայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի
Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի։ Ավելի քան 200 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է Nuevo Herald պարբերականը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Պտտահողմը Հավանային պատուհասել էր հունվար 28-ին։ Վնաս է հասցվել 1238 բնակելի և այլ նշանակության օբյեկտների։ Դրանցից 124-ը լիովին ավերվել են։














