fbpx
Ժամանց

ԱՄՆ-ում շունը վթարի է ենթարկվել

Ամերիկայում շունը վերցրել է տերերի ավտոմեքենան և ՃՏՊ-ի ենթարկվել, տեղեկացնում է Motor.ru-ն:

Զույգերը իրենց Դյուկ անունով շանը թողել են 2001 թ.-ի կայանված Mercedes-Benz S430-ում: Երբ նրանք վերադարձել են կայանատեղի, այնտեղ իրենց մեքենան չեն հայտնաբերել:

Ավտոմեքենան, շունը ներսում, հայտնաբերվել է փողոցի ներքևում՝ բետոնե արգելապատնեշին բախված: Պարզվել է, որ շունը որոշել է խաղալ սրահում գտնվող մալուխի հետ, որը պատահականորեն փաթաթել է ավտոմատ փոխանցման տուփի սելեկտորին: Երբ շունը ձգել է մալուխը՝ մեքենան կայանման ռեժիմից անցել է չեզոքի:

Մեքենան իջել է փողոցով, բախվել աղբարկղերին, այնուհետև՝ բետոնե արգելապատնեշին:

ՃՏՊ-ի հետևանքով ոչ ոք չի տուժել, շունը՝ նույնպես: Ավտոմեքենան աննշան արտաքին վնասվածքներ է ստացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ