ԱՄՆ-ում սխալմամբ պատվաստել են 8-ամյա տղայի

Հրապարակող՝

ԱՄՆ-ում սխալմամբ պատվաստել են 8-ամյա տղայի

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում կորոնովիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել 8-ամյա մի տղա։

Այս մասին հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի ունեցել մարդկային սխալի հետևանքով։ Նախ տղայի հայրը նրան առցանց ճանապարհով գրանցել է Դալասի շրջանի պատվաստումների կենտրոնում ընդունելության համար։ Հետո նրան տրամադրվել է QR կոդ, որից հետո տղայի հորը թվացել է, թե պատվաստումն այդ տարիքի երեխայի համար նորմալ է։ Դրանից հետո արդեն տեղի է ունեցել պատվաստումը։

Բանն այն է, որ ԱՄՆ-ում գործող պատվաստանյութերից ոչ մեկը չի սահմանում 16 տարեկանից ցածր երեխաների համար պատվաստման հնարավորություն։

Այժմ բժիշկները տեղյակ չեն՝ անվտա՞նգ է արդյոք պատվաստանյութն այդ տարիքի տղայի համար։ Այդ պատճառով 8-ամյա տղան գտնվելու է բժիշկների վերահսկողության ներքո։

Ամենաթարմ