fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում ստացել են փայտե դանակ, որն ավելի ամուր ու սուր է պողպատե դանակներից

Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիլենդի համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել այնպիսի փայտե դանակ, որը սուր է սովորական պողպատե դանակներից։

Այս մասին հայտնում է eurekalert-ը։

Նշվում է, որ նոր դանակն առանձնանում է իր ամրությամբ և սրությամբ։ Բանն այն է, որ գիտնականները փայտանյութից դուրս են բերել այն նյութերը, որոնք փայտը, այսպես ասած, փափուկ են դարձնում։ Խոսքը հեմիցելյուլոզի ու լիգնինի մասին է։ Սա արվել է բարձր ջերմաստիճանի տակ։ Իսկ ջրից պաշտպանելու համար փայտանյութը ներծծել են հանքային յողուվ։

Գիտնականներն իրենց ստեղծած խոհանոցային փայտե դանակը բնորոշել են ավելի ամուր և սուր, քան առօրյա պողպատե դանակներն են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ