Մոտենում է ձեմռային տրանսֆերային պատուհանը և ակումբները պետք է արդեն որոշեն, թե ինչ տրանսֆերային քաղաքականություն են իրականացնելու։
Լուրեր են ստացվում, որ Մադիդի «Ռեալը» պատրաստվում է առաջիկայում հրաժեշտ տալ միանգամից մի քանի ֆուտբոլիստի։
Իսպանական ակումբի այսպիսի մտադրության մասին գրում է AS պարբերականը։
Նշվում է, որ այդ ֆուտբոլիստներն են՝ Գարեթ Բեյլը, Էդեն Ազարը, Իսկոն, Մարսելոն, Լուկա Յովիչը և Խեսուս Վալյեխոն։
Ըստ աղբյուրի՝ այս խոշոր տրանսֆերները կօգնեն «Ռեալին» ձեռք բերել Կիլիան Մբապեին և երկարաձգել պայմանագիրը Վինիսիուս Ժունիորի հետ, ով հրաշալի մրցաշրջան է անցկացնում։