ԱՄՆ-ում թույլատրել են Pfizer-ով պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ում թույլատրել են Pfizer-ով պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում թույլատրել են, որ 5-11 տարեկան երեխաները նույնպես պատվաստվեն Pfizer պատվաստանյութով։

Այս մասինտեղեկանում ենք ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունից։

Նշվում է, որ հետազոտություն է իրականացվել, որին մասնակցել են 4700 երեխաներ ու ոչ միայն ԱՄՆ-ից։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տվյալ պատվաստանյութն այդ երեխաների մոտ 90,7 տոկոսով կանխել է հիվանդացության առաջացումը։

Ըստ աղբյուրի՝ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը կիրականացվի 2 դեղաչափով, իսկ դեղաչափերը կներարկվեն 3 շաբաթ տարբերությամբ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ