Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի ԱԳՆ ու Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար։
Այս հարցին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Վերջինս հայտնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում ու վճռականորեն աջակցում է ՀՀ ԱԳՆ-ի ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները՝ կապված հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հետ։