fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը օրինագիծ է ընդունել, որով արգելվում է Ղրիմը ճանաչել ռուսական տարածք

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի անդամները միաձայն օրինագիծ են ընդունել, որով արգելվում է կառավարությանը բռնազավթված Ղրիմը ճանաչել ռուսական տարածք:

Օրինագիծը միաձայն ընդունվեց և ներկայացվեց Ներկայացուցիչների պալատ՝ քննարկման:

Օրինագծի տեքստն առաջարկում է արգելել ԱՄՆ Պետդեպարտամենտին կամ գործակալություններին օգտագործել որևէ գործողություն կամ որևէ օգնություն, որը նախատեսում է Ղրիմի ինքնիշխանության, օդային տարածքի կամ տարածքային ջրերի վերաբերյալ Ռուսաստանի պահանջի ճանաչում:

Փաստաթղթում նաև նշված է, որ ԱՄՆ նախագահը բացառության իրավունք ունի, եթե գտնում է, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար:

Այդ մասին ասվում է հանձնաժողովի ամփոփիչ նիստում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ