fbpx
Կառավարություն

ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը կավելանա 8,5 մլն դոլարով

Այսօր Կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ նախագիծը, որով ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը կավելանա 3,7 մլն դոլարով: Արդյունքում, ինչպես նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանին տրվող ընդհանուր օգնությունը կհասնի մոտ 84,4 միլիոն դոլարի։

Օգնության նոր չափաբաժինը կուղղվի երկու ծրագրի․ Մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում – 1,7 մլն դոլար, Ենթակառուցվածքների զարգացում – 2 մլն դոլար։

Եվս մեկ որոշմամ էլ կառավարությունը համաձայնություն տվեց հայ-ամերիկյան համաձայնագրի փոփոխության, որով Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելանա 4,8 միլիոն դոլարով։ Գումարն ուղղվելու է «մասնակցային կառավարման» զարգացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ