fbpx
Կառավարություն

Կառավարությունը մոտ 177 մլն դրամ հատկացրեց ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների նպատակով

Կառավարությունը որոշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով` 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացնել 176 մլն 706 հազ. Դրամ։

Այս որոշման ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները և կատարել ստանձնած պարտավորությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ