fbpx
Տնտեսություն

ԱՄՆ-ը Հայաստանին 16 միլիոն դոլար կտրամադրի

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ ժողովից հետո ստորագրվել է ՀՀ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի միջև աջակցության համաձայնագիր: Որի համաձայն ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 16 միլիոն դոլար՝ տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով:

Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն նշել է, որ այս ծրագիրը մեծ ներդրում է հայաստանյան տնտեսության մեջ:

Քենթի խոսքերով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակում են, և երեկվա ու այսօրվա հանդիպումներին մասնակցել են ՀՀ կառավարության բազմաթիվ անդամներ, քննարկել են, թե ինչպես Հայաստանը կարող է բարելավել իր արդարադատության համակարգը, պայքարել կոռուպցիայի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ