fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին մոտ 47 միլիոն դոլար կհատկացնի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին մոտ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2022 ֆինանսական տարվա շրջանակում համաձայնել են 45 միլիոն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների կազմակերպման համար:

Հատկացումների ընդհանուր միջոցառումը նաև պահանջում է զեկույց, որը կգնահատի հարավկովկասյան որևէ երկրի կողմից Արցախի դեմ նոր հարձակումների հնարավորությունը և լրացուցիչ վերահսկողություն, թե ինչպես են օգտագործվում Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ