ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ կսկսի Իրանի իշխանությունների հետ, երբ նրանք պատրաստ կլինեն երկխոսության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մինչ Փենսիլվանիա թռիչքը Թրամփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախազգուշացում է արել Իրանի կառավարությանը՝ ԱՄՆ-ի հանդեպ սպառնալիքների և սադրիչ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մատնացույց արել Թեհրանի թշնամությունը Վաշինգտոնի հանդեպ։
Չնայած Վաշինգտոնի նախաձեռնությանը` Հասան Ռոհանիի կարծիքով ներկա պայմանները համապատասխան չեն երկխոսություն սկսելու համար։ Իրանի նախագահի խոսքով՝ Պետդեպարտամենտը բանակցելու 8 պաշտոնական հայտ է ուղարկել։
Ռոհանին նշել է, որ Իրանը տնտեսական պատերազմի մեջ է և պետք է դիմակայի ԱՄՆ-ին։