Միացյալ Նահանգները նախատեսում է Սիրիայից իր զորքերն ամբողջովին դուրս բերել մինչև ապրիլի վերջ, հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինծառայողները կսկսեն հանրապետության տարածքը լքել առաջիկա շաբաթներին: Մինչ այդ զորքերը պետք է վերջնականապես ճնշեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիմադրությունը: Նրանց խմբավորումները դեռ գործում են Եփրատ գետից արևելք ընկած շրջանում:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել հրատարակության զրուցակիցների պնդումները, իսկ Պետդեպարտամենտում հայտարարել են, որ զորքերի վերջնական դուրսբերման ժամկետն առայժմ որոշված չէ: