fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում վերանայել Շրի Լանկա ուղեւորությունները

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշական հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է երկրի քաղաքացիների` Շրի Լանկա ուղևորություններին։ Պատճառը կիրակի տեղի ունեցած ահաբեկչություններն են, որոնք 250 կյանք են խլել:

Պետդեպարտամենտը պայթյունների պատճառով ամերիկացիներին կոչ է անում վերանայել Շրի Լանկա ուղևորությունը:

ԱՄՆ-ն նաև կարգադրել է կղզում իր պետական ծառայողների ընտանիքներից բոլոր դպրոցական տարիքի երեխաներին հեռացնելու մասին:

Բացի դրանից` Պետդեպը թույլատրել է կղզուց հեռանալ ԱՄՆ-ի ոչ արտակարգ ծառայությունների ծառայողներին և նրանց ընտանիքներին:

Ուրբաթ հրապարակված Պետդեպարտամենտի զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական խմբերը շարունակում են Շրի Լանկայում հնարավոր հարձակումներ ծրագրել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ