fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը Իսրայելին կփոխանցի ռումբերի խմբաքանակ

Վաշինգտոնի վարչակազմը շուտով Իսրայել կուղարկի ռումբերի խմբաքանակ, որոնք մինչ այդ դադարեցրել էր։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը հրեական պետություն կուղարկի 500 ֆունտ քաշով (մոտ 227 կիլոգրամ) ռումբեր։ Դրանց մատակարարումը դադարեցվել էր մայիսին՝ Իսրայելի կողմից Ռաֆահ քաղաքում (Գազայի հատվածի հարավ) ռազմական գործողություն իրականացնելու հետ կապված։

Պարբերականի տեղեկություններով՝ ռումբերի խմբաքանակը «գտնվում է ուղարկման գործընթացում»։ Սպասվում է, որ զինամթերքները Իսրայել կհասնեն առաջիկա շաբաթներին։

Բայդենը մայիսի 9-ին CNN հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի զենքի մատակարարումներն Իսրայել, եթե նա խոշոր ռազմական գործողություն իրականացնի Ռաֆահում։ Նույն օրը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նշել էր, որ Վաշինգտոնը վերանայում է հրեական պետության կարճաժամկետ ռազմական օգնության որոշ տեսակները՝ կապված Ռաֆահի շուրջ իրավիճակի հետ։ Նրա խոսքերից հետեւում էր, որ ժամանակավորապես դադարեցվել են մեծ հզորության ավիառումբերի մատակարարումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ