ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ–ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
«Մեր ուղերձը Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին անփոփոխ է. այն է՝ նվազեցնել լարվածությունը և վերադառնալ համապարփակ ու տևական խաղաղության ուղի:
Մենք այդ ուղղությամբ երկկողմանի և բազմակողմանի ջանքեր ենք ներդրել, ԱՄՆ-ն շարունակելու է հետապնդել այդ օրակարգը` աշխատելով անմիջականորեն կողմերի հետ, ինչպես նաև աշխատել միջազգային կառույցների և հարթակների միջոցով»,– ասել է նա։