Աշխարհ

ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ իր զnրքերը տեղակայել Ուկրաինայում. Պատել

ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ իր զորքերը տեղակայել Ուկրաինայում:

Լրագրողների համար հերթական ճեպազրույցում նման հավաստիացում է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունները Ֆրանսիայի կողմից ռազմական կոնտինգենտի Ուկրաինա ուղարկելու հարցը:

«Նախ, ես ուղղակի կասեի՝ թերահավատորեն ընդունեք այն ամենը, ինչ ասում են ռուս պաշտոնյաները։
Երկրորդ, եթե դա ճիշտ է, մենք պետք է այդ մասին խոսենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ», – նշել է Պատելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ