fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մոտ 300 ռուսական ընկերության դեմ

Միացյալ Նահանգները հայտարարել է նոր պատժամիջոցների փաթեթի մասին՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Եվս 33 մարդ և մոտ 300 ընկերություն ու կազմակերպություն՝ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան, որոնք օգնում են Մոսկվային շրջանցել արդեն իսկ ներդրված սահմանափակումները, հայտնվել են սև ցուցակում։ Այս մասին գրում է dw.com-ը:

Սահմանափակումների ենթակա իրավաբանական անձանց թվում են ընկերություններ Չինաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Սերբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բելառուսից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից, ասվում է ԱՄՆ ֆիննախի հրապարակած հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցներ են կիրառվել նաև մի շարք ռուսական ֆինանսական հաստատությունների դեմ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ ռուսական արժույթի շուկայում դոլարի առևտրի ժամանակ, մասնավորապես՝ Մոսկվայի բորսայի, Ազգային քլիրինգային կենտրոնի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ:

Մոսկվայի բորսան արդեն հայտարարել է, որ հունիսի 13-ից հարթակը դոլարով և եվրոյով առևտուր չի իրականացնելու։ Միաժամանակ վստահեցրել են, որ բորսան ունի անհրաժեշտ գործիքներ՝ աճող տատանողականության պայմաններում անխափան առևտուր ապահովելու համար։

Պրոֆիլային Telegram ալիքները նշում են, որ Մոսկվայի բորսայի և Ազգային քլիրինգային կենտրոնի դեմ պատժամիջոցները սպառնում են դոլարային համակարգից մեկուսացմամբ, ներառյալ դոլարի և եվրոյի առևտուրը դադարեցմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ