Ժամանց

ԱՄՆ-ում պլաստիկից հսկայական կետ են պատրաստել

ԱՄՆ-ից քանդակագործներ Ջոել Դինը և Յուստինա Սալնիկովան պլաստկից ստեղծել են կետի յուրահատուկ քանդակ: Քանդակն ունի 25 մետր երկարություն և 4 մետր բարձրություն:

Այն աշխարհի ամենամեծ պլաստիկից կետն է: Կետը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում `որպես աշխարհի խոշորագույն պլաստիկից քանդակը:

Նշվում է, որ ամեն 9 րոպեն ավելի քան 100 հազար կգ պլաստիկ է լցվում օվկիանոս, ուստի քանդակը պետք է ոգեշնչի աշխարհին վերամշակել պլաստիկ թափոնները: Այս քայլը նպատակ ունի բարձրաձայնել Համաշխարհային օվկիանոսի աղտոտման խնդիրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ