ԱՄՆ Օկլահոմա նահանգում պտտահողմի հետևանքով զոհվել է 2 մարդ, կա մի քանի տասնյակ տուժած: Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները:
Զոհված անձինք դեպքի պահին գտնվել են հյուրանոցում, որը տարերային աղետի հարվածից փլվել է: Հաղորդում է CNN-ը: