fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում սերիական մարդասպան է մահապատժի ենթարկվել

ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 1984 թվականին Ֆլորիդան ահաբեկած սերիական մարդասպանը: Նրա զոհն էին դարձել 10 կին: Նրա մահապատժին ներկա է եղել կին, որը նրա հարձակմանն էր ենթարկվել և օգնել կալանավորելուն։ Այս մասին հայտնում է Orlando Sentinel-ը:

Իշխանությունները հայտնել են, որ դատապարտյալ Բոբի Ջո Լոնգը Ֆլորիդայի բանտում մահացու ներարկումից հետո մահացած է հայտարարվել տեղական ժամանակով 6:55-ին:

Մարդասպանը 1984 թվականին 8 ամիս շարունակ ահաբեկչության է ենթարկել Թամփա Բեյը: Ոստիկանությունը հայտնաբերել է կանանց մարմինները: Զոհերի մեծ մասը խեդամահ էր արվել: Նրանցից ոմանց կոկորդն էր կտրած: Մյուսները մահացու ծեծվել էին:

Իրավապահ մարմինները Լիզա Նոլանդի դեպքից առաջ սակավաթիվ հանցանշաններ ունեին, որին Լոնգն առևանգել էր և բռնաբարել, բայց կնոջը հաջողվել էր նրանից ողջ հեռանալ: Հենց նա է իրավապահներին օգնել մոլագարին կալանավորելու գործում:

Լոնգը խոստովանել է կատարած հանցագործությունները՝ դատապարտվելով 28 ցմահ ազատազրկման և մեկ մահապատժի 22-ամյա Միշել Սիմսի սպանության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ